![](/banners/BeFunky-design.jpg)
Փլուզում Քաղսի գյուղում․ տուժածներ չկան
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/83122_b.jpg)
Սեպտեմբերի 2-ին, ժամը 13։27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղսի գյուղում տներից մեկի առաստաղը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է Քաղսի գյուղի 3-րդ թաղամասի տներից մեկի 1-ին հարկի (ոչ բնակելի) միջանցքի առաստաղը՝ մոտ 10 քմ․ տուժածներ չկան։
Փրկարարները փլուզված հատվածից դուր են բերել վնասված գույքը։