
Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է

Օգոստոսի 31-ին, ժամը 03.45-ին, Երևանի Խանջյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 39-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Սեպտեմբերի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 39-ամյա Վիգեն Թ.-ն մահացել է:
Կատարվում է նախաքննություն: