Բաժիններ՝

Արսեն Զախարյանը չի տեղափոխվի «Չելսի» պատժամիջոցների պատճառով

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Լոնդոնի «Չելսի»:

Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Զախարյանի տեղափոխություն չի կայանա անգլիական ակումբ Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցների պատճառով:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Արսեն Զախարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»: «Ազնվականնները» պատրաստ են վճարելու Մոսկվայի «Դինամո»-ի ֆուտբոլիստԱրսեն Զախարյանի հրաժարագինը, որը կազմում է 15 միլիոն եվրո:

Արսեն Զախարյանի ներկայիս պայմանագիրը Մոսկվայի «Դինամո»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Նա ռուսաստանյան ակումբի կազմում մասնակցել է 52 խաղի, դարձել է 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ: 2021 թվականին Զախարյանը նորամուտն է տոնել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում և մինչ օրս անցկացրել է 4 հանդիպում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս