Բաժիններ՝

ՀՀ փոխոստիկանապետը` Վեդիում թուրքերի խրախճանք կազմակերպելու լուրերի մասին

Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն անդրադարձել է մամուլում և սոցցանցերում տարածված լուրերին և տեսանյութին, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեին, ինչից հետո նրանց և բնակիչների միջև միջադեպ է գրանցվել:

Լրագրողների հետ զրույցում Արա Ֆիդանյանն ասաց, որ Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի առիթով իրականացվում է մասնակիցների նույնականացում:

Ֆիդանյանը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել միջադեպ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ:

«Ոստիկանությունը տեղեկացվել է, որ տեղի է ունենում միջադեպ՝ քաշքշուք կամ վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որին արձագանքել է: Ներկայումս իրականացվում են տվյալ անձանց նույնականացման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, արդյունքներն առավել մանրամասն կներկայացնենք»,- ասաց Ֆիդանյանը:

Նա վստահեցրեց, որ բոլոր հանգամանքները կպարզեն և կներկայացնեն:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք թուրքե՞ր են եղել միջադեպի մասնակիցները, նա պատասխանեց, որ հիմա նույնականացնում են:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե միջադեպ է գրանցվել ազգությամբ թուրք որոշ քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև: Նշվում էր, որ թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, սակայն բնակիչները խոչընդոտել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս