Թբիլիսիում գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի տանը

Պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի Դիդի Դիգոմիի շրջանում գտնվող բնակելի շենքի բնակարաններից մեկում:

Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակման Առաջին ալիքը: Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը: Տուժել է երեք մարդ՝ ամուսիններ եւ նրանց երկամյա երեխան:

Նրանք Նիգերիայի քաղաքացիներ են: Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են օրհասական: Պայթյունի ալիքն այնքան հզոր է եղել, որ վնասել էհարեւան բնակարանները, ինչպես նաեւ փողոցում կայանված ավտոմոբիլները: Արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին հավաստել են պայթյունի փաստը: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները, ինչպես նաեւ ոստիկանության ներկայացուցիչները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930