Բաժիններ՝

Իրաքի անվտանգության ուժերը Բասրայում իրադրությունը վերցրել են վերահսկողության տակ

Իրաքի անվտանգության ուժերն իրադրությունը վերահսկողության տակ են վերցրել Բասրայում, որտեղ հինգշաբթի օրը տեղի են ունեցել զինված բախումներ: Այդ մասին հայտարարել է նահանգապետ Ասադ ալ Այդանին:

«Բասրայի մուֆթազայում իրադրությունը գտնվում է վերահսկողության ներքո եւ սպառնալինք չի ներկայացնում, անվտանգության ուժերն ապահովում են կարգ ու կանոնը»,- մեջբերում է նահանգապետի խոսքը INA գործակալությունը:

Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը հայտնել էր իմամ Մուքթադա աս Սադրի կողմնակիցների եւ շիաների «Ասաիբ Ահլ ալ Հաք» ռազմականացված աշխարհազորի ներկայացուցիչների միջեւ ընդհարումների մասին, որոնց հետեւանքով զոհվել էմեկ մարդ, եւս երկուսը՝ վիրավորվել: Alsumaria հեռուստաալիքի տվյալներով՝ ընհարումներին նաեւ մասնակցել են «Սարայա աս Սալյամ» («Խաղաղության բրիգադներ») ռազմականացված կազմավորումների մարտիկները, որոնք կապված են իմամ աս Սադրի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930