 
                        ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Գաբրիել Սարգսյանը 32-րդն է
 
                                    Շախմատի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է սեպտեմբեր ամսվա դասակարգման նոր աղյուսակը:
Տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: Գաբրիել Սարգսյանը 32-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 80,-րդը, իսկ Շանթ Սարգսյանը` 87-րդը:
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցրել է 37-րդ, Աննա Սարգսյանը` 77-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 93-րդ տեղը:
Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 8-րդն է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        