
Սերենա Ուիլյամսը երկրորդ հաղթանակն է տոնել ԱՄՆ բաց առաջնությունում

Թենիսի «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող, ամերիկյան թենիսի բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհիներից մեկը` Սերենա Ուիլյամսը, կարիերայի վերջին մրցաշարում տոնել է երկրորդ հաղթանակը:
Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի երկրորդ շրջանում Սերենա Ուիլյամսը մրցեց Էստոնիան ներկայացնող Անետ Կոնտավեիտի հետ: 2 ժամ 29 րոպե ձգված մրցախաղում Սերենա Ուիլյամսը հաղթեց երեք սեթում` 7:6, 2:6, 6:2:
Ավելի վաղ Սերենա Ուիլյամսը հայտարարել էր, որ պրոֆեսիոնալ կարիերան կավարտի ԱՄՆ բաց առաջնությունից հետո:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն: