
Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն փոփոխություններ

սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։
Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն, գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։
«Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»,– ասված է Երևանի մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ: