Բաժիններ՝

Լեհաստանը պաշտպանական բյուջեն կմեծացնի

Լեհաստանի պաշտպանական բյուջեն 2023 թվականին կմեծանա գրեթե կրկնակի: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

«Այս տարին մենք կավարտենք, ըստ երեւույթին, ազգային պաշտպանության 58 միլիարդ զլոտի (շուրջ 12,3 միլիարդ դոլար) մակարդակի բյուջեով: Գալիք տարվա համար մենք պլանավորում ենք շուրջ 98 միլիարդ (շուրջ 20,8 միլիարդ դոլար) միայն հենց բյուջեում»,-ասել է Մորավեցկին:

«Եվ կանոնավոր բանակի այդ բյուջեի հետ միասին մենք պլանավորում ենք 30-ից մինչեւ 40 միլիարդ զլոտի (6,4-ից մինչեւ 8,51 միլիարդ դոլար)՝ արտասահմանից սպառազինություն գնելու համար»,-հավելել է նա:

Մորավեցկին նշել է, որ Նախարարների խորհուրդը «հավակնոտ բյուջե է ընդունել դժվարին ժամանակներում»:

«Դա Լեհաստանի անվտանգության եւ լեհ ընտանիքների բյուջեն է»,-ասել է նա:

Վարչապետի տվյալներով՝ 2023 թվականի բյուջեի եկամուտները պլանավորված են 604,4 միլիարդ զլոտիի (շուրջ 128,6 միլիարդ դոլար), ինչը նշանակում է 105 միլիարդ զլոտիով (շուրջ 22,3 միլիարդ դոլար) աճ՝ ընթացիկ տարվա համեմատությամբ:

Բյուջեի ծախսերը պլանավորվել են 669,4 միլիարդ զլոտիի (շուրջ 142,4 միլիարդ դոլար) մակարդակով՝ բյուջեի 4,4 տոկոս դեֆիցիտի դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս