
Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները օգոստոսի 26-ին Մասիս քաղաք տանող ճանապարհից ոստիկանության Էրեբունու բաժին են բերել 37-ամյա Հայկ Ս.-ին, որը օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: