Դիաբետի դեմ դեղամիջոցը արդյունավետ է նաև ծանր COVID-19-ի դեմ
Մինեսոտայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մետֆորմինը, որը դիաբետի դեմ դեղամիջոց է, նվազեցնում է COVID-19-ի պատճառով մահվան հավանականությունը: Այս մասին հաղորդվում է New England Journal of Medicine-ում հրապարակված հոդվածում։ Հետազոտության մասին հակիրճ նկարագրված է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրությունում:
Ուսումնասիրությունը ընդգրկել է 30-ից 85 տարեկան 1323 հիվանդի, որոնք բոլորն էլ ավելորդ քաշ են ունեցել : Մարդկանց մեծ մասը պատվաստվել է։ Փորձարկվել են երեք դեղամիջոցներ՝ մետմորֆին, իվերմեկտին (հակամակաբույծ դեղամիջոց) և ֆլյուվոքսամին (հակադեպրեսանտ), պարզելու արդյունավետությունը՝ COVID-19-ի ծանր ախտանիշների դեպքում: Կամավորներին պատահականության սկզբունքով բաժանել են վեց խմբի, որոնցից յուրաքանչյուրը ստացել է երեք դեղամիջոցներից մեկը կամ պլացեբո:
Թեև երեք դեղամիջոցներից և ոչ մեկը նշանակալի ազդեցություն չի ունեցել հիպոքսեմիայի (արյան ցածր թթվածնով հագեցվածություն),հոսպիտալացման կամ մահվան ռիսկի վրա: Մետֆորմինը որոշակի ազդեցություն է ունեցել այս բոլոր արդյունքների կանխարգելման գործում, բացառությամբ հիպոքսեմիայի: Պարզվել է, որ կորոնավիրուսային վարակի անբարենպաստ ելքերի ռիսկը նվազում է ավելի քան 40 տոկոսով և ավելի քան 50 տոկոսով, եթե դեղը նշանակվում է ախտանիշների ի հայտ գալու վաղ փուլում։ Սակայն մասնագետները նշում են, որ այս արդյունքը չի կարող վերջնական լինել, և այն պետք է հաստատվի նոր ուսումնասիրություններում։