Բժիշկը զգուշացրել է գլխացավ առաջացնող հայտնի մթերքի մասին
Պանիրը առողջարար, համեղ և սիրված մթերք է, սակայն դրա չարաշահումը կարող է գլխացավեր և այլ բացասական հետևանքներ առաջացնել, ասել է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։ Այս մասին բժիշկը պատմել է իր Telegram ալիքում։
Էնդոկրինոլոգի կարծիքով՝ պանրի չափավոր օգտտագրծումը շատ օգտակար է. այն հարուստ է կալցիումով և ճարպերով, ինչպես նաև սպիտակուցներով, սակայն չպետք է օգտագործել այս մթերքը որպես սպիտակուցի հիմնական աղբյուր՝ բարձր կալորիականության պատճառով։ Պավլովան զգուշացրել է, որ պանիրն այնքան համեղ է, որ կարող է նույնիսկ սննդային կախվածություն առաջացնել, ուստի այն ուտելիս շատ կարևոր է կալորիաները հաշվելը։
Բժիշկը հորդորել է չտարվել պանրով, հատկապես հասուն պանրով, նաև այն պատճառով, որ այն կարող է գլխացավի պատճառ դառնալ։ Բանն այն է, որ պարունակում է մի նյութ, որը կոչվում է տիրամին: «Այն պարունակվում է հնեցված արտադրանքի մեջ։ Այն հատկապես առատ է բոլոր տեսակի կապույտ պանիրներում, չեդդերում, պարմեզանում, նույնիսկ մոցարելլայում։ Տիրամինը կա նաև կարմիր գինու, ձիթապտղի, ընկույզի, ավոկադոյի մեջ»,- ըստ shnatnews-ի՝ պարզաբանել է Պավլովան։
Էնդոկրինոլոգը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ միգրենի հակված մարդկանց մոտ դասական համադրությունը՝ պանրի ափսե՝ ընկույզով, խաղողով և գինիով, երաշխավորված ուժեղ գլխացավի պատճառ է և «նման է գլխին կրակոցի»։
Բժիշկը զգուշացրել է, որ գլխացավից բացի, պանիր ուտելը կարող է առաջացնել քրտնարտադրություն, սրտի զարկերի արագացում, ցավ սրտի շրջանում, վերջույթների դող և այլ տհաճ ախտանիշներ։
Էնդոկրինոլոգը հիշեցրել է նաև, որ պանիրը գրեթե կիսով չափ յուղ է, ուստի խստիվ արգելվում է այն տալ ընտանի կենդանիներին. «Ես չէի ցանկանա, որ դուք իմ խոսքերն ընդունեք որպես կատեգորիկ արգելք: Կերեք, բայց չափավոր, համոզվեք, որ ուշադիր եք ձեր օրգանիզմի ազդակներին և հաշվի առեք կլանված ճարպեր-սպիտակուցներ-ածխաջրեր համադրությունը», – եզրափակել է Պավլովան: