Ադրբեջանցիներն ու հայերը կարող են խաղաղ ապրել միասին՝ որպես մեկ երկրի քաղաքացիներ. Հաջիև

«Ադրբեջանը Հայաստանի հետ հավերժ խաղաղության պատրաստակամություն հայտնեց, քանի որ երկու ճանապարհ կա՝ հավերժ խաղաղություն կամ հավերժական պատերազմ»։ Այս մասին, ըստ tert.am-ի՝ Շուշիում տեղի ունեցող համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է ԱՀ նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։

Նա նաև ընդգծել է ադրբեջանցիների և ԼՂ-ում բնակվող հայերի՝ որպես մեկ երկրի քաղաքացիներ խաղաղ գոյակցության հնարավորությունը.

«Հիմա սա Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Ես ուղերձ ունեմ նրանց համար, ովքեր փորձում են դիմել Մինսկի խմբին որպես միջնորդ՝ առկա խնդիրների լուծման համար. չկա միջազգային խնդիր, որին հարկավոր է այդ խումբը և այդ միջնորդը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031