Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Իրանում գերմանացու ձերբակալելու մասին

Գերմանացի զբոսաշրջիկն Իրանում ձերբակալվել է։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Այլ մանրամասներ չհաղորդելով՝ Գերմանիայի ԱԳՆ-ից հայտել են միայն, որ ձերբակալվածին հյուպատոսական աջակցություն է տրամադրվում։

Օգոստոսի 26-ին «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը հայտնել էր, որ 66-ամյա գերմանացին Իրանում ձերբակալվել է մոտ մեկ ամիս առաջ՝ լուսանկարներ անելու համար այնպիսի վայրերում, որտեղ լուսանկարահանումն արգելված է։

Իրանի ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը։

Տեսանյութեր

Լրահոս