Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո կտարածվի հաղորդագրություն. վարչապետի աշխատակազմը՝ Հաջիևի հայտարարության մասին

Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն:

Այս մասին «Արմենպրես»-ին ասացին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որում նա նշել է, որ Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպմանը նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը:

«Հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որտեղ կտրվի համապարփակ տեղեկատվություն քննարկված թեմաների շուրջ»,- ասացին վարչապետի աշխատակազմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031