
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը կքննարկվի խաղաղության պայմանագիրը

Օգոստոսի վերջին տեղի կունենան Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը: Ինչպես հայտնում է ադրբեջանական Caliber.Az–ը՝ հղում կատարելով Trend-ին, այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ:
Նա նշել է՝ ադրբեջանական կողմը հույս ունի, որ այդ հանդիպման ընթացքում կհամաձայնեցվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի կազմավորման կազմակերպչական հարցերը:
Միևնույն ժամանակ, ըստ կայքի, օգոստոսի վերջին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը՝ տրանսպորտային-կոմունիկացիոն և սահմանազատման հարցեր քննարկելու համար:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը