
Պանրի մի կտորը պաշտպանում է սրտի հետ կապված խնդիրներից. պնդում են դիետոլոգները

Օրական մեկ կտոր պանիրը 14%-ով նվազեցնում է սրտի կաթվածի, 10%-ով՝ ինսուլտի հավանականությունը։ Միևնույն ժամանակ, սրտանոթային խնդիրների զարգացման հավանականությունը զգալիորեն նվազում է նրանց մոտ, ովքեր օրական ուտում են մինչև 40 գ պանիր, նշում են Չինաստանի Սուչժոուի համալսարանի գիտնականները:
Գիտնականների հայտնագործությունները բացատրում են, այսպես կոչված, ֆրանսիական պարադոքսը. եվրոպական այս երկրի բնակիչներն ամենաքիչն են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, չնայած այն հանգամանքին, որ նրանք ուտում են բարձր յուղայնությամբ մթերքներ, այդ թվում՝ միս, պանիր և այլ կաթնամթերք:
Հետազոտողները ենթադրում են, որ գաղտնիքը կալցիումի մեջ է, որով հարուստ է պանիրը. կալցիումը դանդաղեցնում է ճարպերի կլանումն օրգանիզմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը