Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական նիստի օրակարգում ընդգրկված կլինեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն օգոստոսի 26-ին խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։

Խորհրդարանի ղեկավարը խոսել է սեպտեմբերի 2-րդ կեսին նախատեսվող Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջխորհրդարանական նիստ գումարելու և օրակարգ ձևավորելու մասին:

Ձևավորվող օրակարգում կընդգրկվեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաև ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00 –ին, Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված հանրահավաքի կազմակերպմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031