ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը. ՈՒՂԻՂ
Օգոստոսի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 3 ամսով կալանավորեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին, թեպետ դատախազը չէր առարկել այլ խափանման միջոցներ ընտրելու դեմ:
Եվ թեպետ վերջինիս պաշտպանական թիմի անդամ Վարազդատ Հարությունյանը նշեց՝ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս համակցված, այսինքն՝ մի քանի խափանման միջոցների ընտրության կիրառություն, և թվարկեց այն անձանց անունները, ովքեր երաշխավորություն են ներկայացրել Ավետիք Չալաբյանի համար, ինչպես նաև ասաց, որ պատրաստ են նաև գրավի եղանակով համակցված խափանման միջոցի՝ գրավի նախնական թիվ նշելով 10 միլիոն դրամը, դատավորը մնաց անդրդվելի:
Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը: Նախագահող դատավորը Ռուզաննա Բարսեղյանն է:
Վերաքննիչ քրեական դատարանը Ավետիք Չալաբյանի կալանավորման վիճարկումը կքննի ընդհանուր կարգից բացառություն սահմանող ընթացակարգով, այն է` բանավոր։ Դատական նիստը դռնբաց է:
Մանրամասները՝ տեսանյութում