Բաժիններ՝

Մոսկվայի միջազգային կինոփառատոնը կբացվի «Պարմայի սիրտը» ֆիլմով

Մոսկվայի միջազգային կինոփառատոնը (ՄՄԿՓ) Ռուսաստանի մայրաքաղաքում բացվելու է օգոստոսի 26-ին. այս տարի ստուգատեսը տարվա երկրորդ կեսին է տեղափոխվել արտասահմանյան երկրների կինեմատոգրաֆիստների խնդրանքով:

44-րդ ՄՄԿՓ-ն, որը 2018 թվականից անցկացվում է ապրիլի վերջին, այս տարի տեղափոխվել է արտասահմանյան երկրների կինեմատոգրաֆիստների այն դիմումից հետո, որ իրենք չեն կարողանա ժամանել եւ իրենց ֆիլմերը ներկայացնել ցուցադրությանը:

Փառատոնի բացման ֆիլմն այս տարի կդառնա ռեժիսոր Անտոն Մեգերդիչեւh «Պարմայի սիրտը» կինոնկարը: Փառատոնը կփակի հարավկորեացի ռեժիսոր Պակ Չհան Ուկայի «Հեռանալու որոշումը» աշխատանքը, որը Կաննի կինոփառատոնում նշվել է լավագույն ռեժիսուրայի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031