Բաժիններ՝

Առօրյա 4 սովորություններ, որոնք «գողանում» են Ձեր երիտասարդությունն ու գեղեցկությունը

Առօրյա որոշ սովորություններ մեզ ծերացնում են շատ ավելի արագ, քան ուլտրամանուշակագույն ճառագայթման և այլ արտաքին գործոնների ազդեցությունը: Միևնույն ժամանակ, մենք ինքներս չենք էլ գիտակցում, որ այս պարզ ու անվնաս թվացող իրերն օրեցօր դեմքի վրա կնճիռներ են ավելացնում։ Cosmo.ru-ն ներկայացնում է սխալներ, որոնք կանայք թույլ են տալիս:

Դուք պայուսակը կրում եք նույն ուսի վրա

Հրաժարվեք պայուսակը նույն ուսի վրա կրելու սովորությունից։ Այսպիսով, Դուք միայն խորացնում եք մարմնի անհամաչափությունը և վաստակում դեմքի անհամաչափություն: Պայուսակը մի ձեռքից մյուսը գցեք, կամ ավելի լավ է՝ փոխարինեք այն ոճային ուսապարկով:

Դուք խոնարհում եք գլուխը՝ թաղվելով գաջեթի մեջ

Ելք կա՝ ձեռքի արմունկը, որի մեջ պահում եք հեռախոսը, դրեք մյուս ձեռքի դաստակին, այնպես, որ էկրանը լինի հենց աչքերի մակարդակին:

Դուք ոտքը ոտքին եք գցում

Շատ աղջիկների կողմից նման սիրելի դիրքում կորում է մարմնի առանցքը, ինչը սպառնում է դեմքի անհամաչափությանը։ Լավագույն փրկությունն այս դեպքում՝ թե՛ կեցվածքի, թե՛ դեմքի համար, ուղիղ մեջքով նստելն է։

Դուք անտեսում եք Ձեր արևային ակնոցները

Եթե ​​արևոտ եղանակին հաճախ եք փողոց դուրս գալիս առանց արևային ակնոցների, ապա նույնպես նպաստում եք վաղաժամ ծերացման գործընթացին։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ freestocks/Unsplash-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս