Ինչպե՞ս հաղթահարել քաղցրի հանդեպ հակումը
Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, դիետոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը Ura.ru-ին տված հարցազրույցում նշել է միջոց, որը կօգնի հաղթահարել քաղցրի նկատմամբ հակումը. Նրա խոսքով՝ արժե այն փոխարինել ավելի առողջարար քաղցրավենիքով, օրինակ՝ հատապտուղներով կամ չրերով։
«Ամենահեշտ հնարքն ուտելուց հետո քաղցրավենիք ուտելն է, ոչ թե ուտելու փոխարեն քաղցր ուտելը: Քաղցրավենիքը պետք է լինի պարգեւի պես մի բան։ Երկրորդ մեթոդը նույնպես շատ պարզ է: Քաղցր մթերքներից ընտրեք ավելի քիչ վնասակարը և ավելի առողջարարը: Օրինակ՝ հատապտուղներ, չոր մրգեր։ Սա չի նշանակում, որ միայն դրանք պետք է ուտել, բայց քաղցրավենիքի մի մասը կարելի է փոխարինել դրանցով»,- shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է մասնագետը։
Գինսբուրգը նրանց, ովքեր ցանկանում են ավելի քիչ քաղցրավենիք ուտել, խորհուրդ է տվել անընդհատ փորձել ավելի քիչ օգտագործել այն, քան նախորդ օրը։ Նա նաև խորհուրդ է տալիս քաղցրավենիքի փոխարեն ընկույզ ուտել: