Բաժիններ՝

Երևանի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել․ Shamshyan.com

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ հաղորդագրության` դին խոհանոցում հայտնաբերել է կանչով մեկնած շտապօգնության խումբը, որն էլ տեղեկացրել է ոստիկանությանը։

Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 38-ամյա Ռաֆայել Խ.-ն է։ Ոստիկանները հատակին հայտնաբերել են արնանման հետքեր և արնոտ դանակ, տղամարդու մարմնի տարբեր մասերում վնասվածքներ են եղել:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031