Ռուսաստանը չի կորցրել հետաքրքրությունը Սիրիայում կարգավորման հարցում. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյեր Պեդերսենի հետ հանդիպմանը հերքել է, որ Ռուսաստանը այլևս հետաքրքրված չէ Սիրիայում կարգավորման հարցում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջերս մեր արևմտյան որոշ գործընկերներ տեղեկություններ են տարածում այն մասին, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համատեքստում Ռուսաստանն իբր կորցրել է հետաքրքրությունը սիրիական կարգավորման նկատմամբ: Դրանք չեն արտացոլում սիրիական համապարփակ կարգավորման հասնելու մեր հետևողական գիծը, ներառյալ ձեր առաքելությանը աջակցելը»,- ասել է Լավրովը Մոսկվայում Պեդերսենի հետ հանդիպմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031