
Զառ-Սևաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 24-ին, ժամը 16։11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառ գյուղի մոտակայքում այրվում է անասնակերով բեռնված բեռնատար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Զառ-Սևաբերդ ավտոճանապարհին այրվում է «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ռ․)՝ բեռնված անասնակերով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել՝ 17:22-ին: Այրվել են ավտոմեքենան՝ մասամբ, բեռնված անասնակերը` մոտ 100 հակ և մոտակայքում մոտ 1 հա խոտածածկույթ: