Որոնք են ախորժակը զսպող համեմունքները
Դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Դարիա Ռուսակովան անվանել է համեմունքներ, որոնք նվազեցնում են ախորժակը: Այդ մասին, ըստ shantnews-ի՝ գրում է URA.RU-ն։
Նրա խոսքով՝ դարչինը, անանուխն ու կոճապղպեղը կօգնեն դիետայի ժամանակ՝ նվազեցնելով ախորժակը, կկարգավորեն մարսողությունը, նյարդային համակարգը, ինչպես նաև կբարելավեն արյան շրջանառությունը և կօգնեն հագեցնել քաղցը։
Մասնագետը նշել է, որ դարչինը կարող է արագացնել նյութափոխանակությունը, կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչպես նաև նվազեցնել քաղցրավենիքի հանդեպ հակումը։ Համեմունքի հատկություններն ուժեղացնելու համար սննդաբանը խորհուրդ է տվել համադրել սուրճի հետ։
Ռուսակովան նշել է, որ անանուխը հաճելի բուրմունք ունի և բարերար ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա։ «Անանուխի հավելումով թեյն օգնում է մաքրել աղիքները, պրոֆիլակտիկ միջոց է փորկապության դեմ»,- ասել է նա։
Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել դիետայի ընթացքում ուշադրություն դարձնել կոճապղպեղին, որը խթանող ազդեցություն ունի ողջ օրգանիզմի վրա, նվազեցնում է խոլեստերինը, լավացնում է արյան շրջանառությունը, ինչպես նաև օրգանիզմից հեռացնում ավելորդ հեղուկն ու վնասակար նյութերը, ինչը նպաստում է քաշի ավելի արագ կորստին։ Ըստ նրա՝ կոճապղպեղի թեյը մեծացնում է ջերմության փոխանցումը և հագեցնում քաղցը։
Սննդաբանը հիշեցրել է, որ այս մեթոդներն աշխատում են միայն ճիշտ սնվելու և սպորտի հետ համատեղելու դեպքում։