«Անկախությունը բացարձակ արժեք է, որն այսօր ոտատակ է տրվում». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկախությունը բացարձակ արժեք է, որն այսօր ոտատակ է տրվում: Անկախության Հռչակագրի հիմնարար սկզբունքներն անտեսվել են կապիտուլյացված ռեժիմի կողմից:

Սրանք հրաժարվել են արցախահայության անվտանգությունը երաշխավորելու, նրա ինքնորոշման իրավունքը պաշտպանելու պարտականությունից և Արցախը վերադարձնում են բռնապետական Ադրբեջանի կազմ: Սրանք ծանր հարվածի տակ են դրել Հայաստանի ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի անվտանգությունը: Սրանք հրաժարվում են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացից:

Մեր Հայրենիքը հայտնվել է ավելի քան 32-ամյա ազատագրական պայքարի արդյունքների կորստյան իրական սպառնալիքի տակ:

Տագնապներով լի ու բախտորոշ այս օրերին, վերահաստատելով մեր հավատարմությունը Անկախության բարձրագույն արժեքներին, վաղը ժամը 17:00-ին լինելու ենք Հանրապետության հրապարակում` Էդգար Ղազարյանիի նախաձեռնած հանրահավաքին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031