Բաժիններ՝

Տղամարդը սպառնացել էր պայթեցնել Ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և վնասել բաժնի ղեկավարությանը

Օգոստոսի 21-ին, ժամը 22.25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնում էր, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտեցին զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվեց Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում և ձերբակալվեց։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031