
Արդյո՞ք գազավորված հայտնի ըմպելիքն օգնում է վարակների դեպքում․ պարզաբանում է վարակաբանը

Վարակաբան Տատյանա Չալենկոն հերքել է եվրոպացի բժիշկների՝ վարակների դեպքում կոկա-Կոլայի օգտակարության մասին կարծիքը: Նա Ura.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ եվրոպացի բժիշկները համոզված են, թե ռոտավիրուսը բուժելու, սրտխառնոցի դեմ պայքարելու և թունավորման աստիճանը նվազեցնելու համար կոկա կոլան շատ արդյունավետ է: Բժիշկը պարզաբանել է, որ սոդայի բուժիչ հատկությունների մասին այդպիսի սխալ պատկերացումները կարող են պայմանավորված լինել նրանով, որ կոլան պարունակում է օրթոֆոսֆորական թթու, որն, իբր, կանխում է ռոտավիրուսային վարակի վերարտադրությունը։ «Բայց, իհարկե, չկան հավաստի տվյալներ և դա հաստատող ուսումնասիրություններ»,– ըստ shantnews-ի՝ ավելացրել է նա:
Վարակաբանը վստահ է, որ կոլան պիտանի չէ բուժման համար.
«Դա ագրեսիվ ըմպելիք է, որը կարող է սրել հիվանդությունը»,- զգուշացրել է նա՝ ընդգծելով, որ ռոտավիրուսի դեմ պայքարելու համար գլխավորը ջրազրկումից խուսափելն է, դրա համար հիվանդը պետք է սկսի խմել ցածր օսմոլային աղի լուծույթներ։
«Հետագայում սրանք պրոբիոտիկներ են և ֆերմենտային թերապիա, բայց դա՝ անհրաժեշտության դեպքում»,– եզրափակել է Չալենկոն: