
Ջուր հավաքեք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 19-ին ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 20-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Գրիբոյեդովի 1-ին ևՄալխասյանց նրբանցքներ, Ն.Զարյան 21-140 համարներն իրենց կոտորակներով, Ազատության 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 19, 21, 23, 24, 25, 26, 27 համարներն իրենց կոտորակներով, Հ.Էմինի 135-150 համարներն իրենց կոտորակներով, Վրացական 12-21 համարներն իրենց կոտորակներով, Կոմիտասի 37-67 կենտ և 52-66 զույգ համարներն իրենց կոտորակներով, Թբիլիսյան խճուղին, Շրջանցիկ թունելը, Կոմիտասի անցուղին իր այգով և «Արաբկիր» բժշկական կենտրոնը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: