Վրաստանում աճում է ապաստան խնդրողների թիվը. որոնք են թոփ-5 երկրները

Վրաստանում 2022 թվականի հունվար-հունիսին ապաստան ստանալու հայտ է ներկայացրել 804 օտարերկրացի, ինչը 68-ով ավելի է, քան ողջ 2021 թվականին: Այդ մասին ասվում է ՆԳ նախարարության կայքում: Վրաստանում ապաստան խնդրողների թվաքանակով առաջին տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են, որին հաջորդում են Իրանի եւ Թուրքիայի քաղաքացիները:

Ռուսաստանցիները, որոնք վերջին երկու տարում առաջատարների եռյակում էին, հայտնվել են չորրորդ դիրքում: Ընդամենը կես տարվա ընթացքում Վրաստանում ապաստանի համար դիմել է Ուկրաինայի 368 քաղաքացի այն դեպքում, երբ ամբողջ 2021 թվականին գրանցվել է նման ընդամենը երեք փաստ: Երկրորդ հորիզոնականում Թուրքիայի քաղաքացիներն են: Վեց ամսվա ընթացքում գրանցվել է 96 խնդրանք, ինչը 41-ով պակաս է 2021 թվականի ընդհանուր ցուցանիշից:

Երրորդ հորիզոնականն զբաղեցնում են Իրանի քաղաքացիները: Կես տարվա ընթացքում Վրաստանում ապաստան է խնդրել 79 մարդ: Անցած տարվա ընթացքում 125 խնդրանք է ստացվել Իրանի քաղաքացիներից: Ինչ վերաբարում է Ռուսաստանի քաղաքացիներին, ապա նրանցից ստացվել է 54 հայտ: Այդ թիվն արդեն համեմատվել է ամբողջ 2021 թվականի ցուցանիշի հետ:

Թոփ-5 երկրների վերջին հորիզոնականում, որոնց քաղաքացիներն ապաստան են խնդրում Վրաստանում, զբաղեցնում է Եգիպտոսը:

Կես տարվա ընթացքում այդպիսիք եղել են 27 հոգի:

Ամբողջ 2021 թվականին ապաստան ստանալու 35 խնդրանք է գրանցվել Եգիպտոսի քաղաքացիներից, հաղորդել է Sputnik-ը:

Տեսանյութեր

Լրահոս