Բաժիններ՝

«Դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ ողբերգական իրավիճակում երկրի առաջին դեմքերը խոսք չունեն ասելու». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ այսպիսի աղետալի, ողբերգական իրավիճակում երկրի առաջին դեմքերը մարդկանց խոսք չունեն ասելու, հրապարակայնորեն ցավակցելու, զոհերի հարազատների առջև իրենց գլուխը խոնարհելու, մեղա գալու։ Վիշտը կիսելը բնական զգացում է, էլ չեմ խոսում պարտավորությունների, պատասխանատվության մասին։

Լռությունը պատասխանատվությունից խուսափելու լավագույն միջոցն է, իրենց ոչ մի կերպ չկապելը տեղի ունեցածի հետ; Ինչպես կարելի է այս ծանր պահին լքել երկրի քաղաքացիներին։ Ինչ երեսով եք շարունակելու մնալ ձեր պաշտոններին, ինչ բացատրություն եք տալու մարդկանց։ Հիմա ում եք մեղադրելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031