Բաժիններ՝

Ո՛չ «Ապառաժ» ՍՊԸ–ն, ո՛չ ես և իմ ընտանիքի անդամները որևէ պահեստ չենք ունեցել «Սուրմալու»–ում և որևէ առնչություն չենք ունեցել այնտեղ իրացվող ապրանքների հետ․ Սասուն Ավետիսյան

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում որոշ օգտատերի անհիմն հրապարակումների առաջացրած հանրային հետաքրքրությունը և լրատվամիջոցներից ստացվող հարցումներին արձագանքնման անհրաժեշտությունը՝ ես, ՀՀ քաղաքացի Սասուն Ավետիսյանս, սույնով պաշտոնապես հայտարարում եմ, որ ո՛չ «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ո՛չ ինձ և իմ ընտանիքի անդամներին պատկանող կամ մեզ հետ փոխկապակցված որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում և որևէ առնչություն չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրացվող ապրանքների հետ։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածը մեծ ողբերգություն է, ցավակցում եմ բոլոր զոհերի և տուժածների հարազատներին։

Սույնով հայտարարում եմ, որ իմ, իմ ընտանիքի անդամների, մեզ հետ փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ ոչ հավաստի, մեր գործարար համբավն ու հեղինակությունն արատավորել փորձող բոլոր հրապարակումների առնչությամբ հետևողական ենք լինելու, որ դրանց հեղինակները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։

Սասուն Ավետիսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031