Բաժիններ՝

Հայտարարված սգո օրերն աշխատանքային օրեր են

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարված սգո օրերն աշխատանքային օրեր են: Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանն այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին կիսով չափ իջեցվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031