Բաժիններ՝

Նախքան պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում մոտ 4 տոննա պայթուցիկ է եղել. Արմեն Փամբուխչյան

Քաղաքացիների որոնման աշխատանքները շարունակվում են հիմնականում առևտրի կենտրոնի հետնամասում և կիսակառույց շենքի այն հատվածում, որը չի փլուզվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Արձագանքելով որոնողափրկարարական աշխատանքները դանդաղ կատարելոը վերաբերյալ դժգոհություններին, Փամբուխչյանը նշել է. «Քանի որ դեռևս կա անհետ կորած մարդ և այդ հատվածում մենք իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ, մենք չենք կարող ծանր տեխնիկան օգտագործել ամբողջ ծավալով։ Որտեղ ենթադրում ենք, որ կարող ենք հայտնաբերել քաղաքացու, ձեռքով մաքրման աշխատանքներ ենք իրականացնում, որից հետո համոզվելով, որ այնտեղ քաղաքացի չկա, ծանր տեխնիկան սկսում է գործել»։

Փամբուխչյանը նշել է՝ երբ հայտնաբերվեն բոլոր անհետ կորած մարդիկ, այդ աշխատանքները կարագանան։

«Մեր գնահատականներով, եթե տեղի ունենա զոհված անձի և անհետ կորածների այդ նույնականացումը, մեզ մնում է ընդամենը մեկ հոգու որոնման աշխատանք, որի մոտավոր վայրը նույնպես հայտնի է, թե որ հատվածում մենք պետք է փորձենք գտնել։ Դա արդեն հնարավորինս կարճ կտևի, եթե որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում բարդություններ ի հայտ չգան՝ փլուզման վտանգ և այլն»,- ասել է նախարարը։

ԱԻ նախարարը հայտնել է նաև, որ մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, նախնական տվյալներով, մոտ 4 տոննա պայթուցիկ է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս