Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մուշեղ Մկրտչյանը եզրափակիչում է
Ազատ ոճային ըմբիշ, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար:
Մկրտչյանը 1/8 եզրափակչում գոտեմարտել է շվեյցարացի ըմբիշի հետ և 9:0 հաշվով հաղթանակ տարել, քառորդ եզրափակչում 11:2 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2:2 հաշվով է ավարտել գոտեմարտը Ղրղզստանը ներկայացնող մարզիկի հետ: Եզրափակչում Մկրտչյանը կմրցի իրանցի Սոբան Յարիի հետ:
Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչը՝ Հայկ Պապիկյանը (70 կգ), որոշիչ գոտեմարտում 3:6 հաշվով զիջել է ԱՄՆ ներկայացնող ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Խաչատուր Խաչատրյանն (97 կգ) էլ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Ուկրաինայի ներկայացուցչի հետ. hաղթանակի դեպքում Խաչատրյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար:
Երիտասարդական ԱԱ-ում այսօր պայքարի են դուրս գալու ազատ ոճայիններ Հայկ Աբրահամյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Գուրգեն Սիմոնյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):
Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում էլ մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Արման Վարդանյանը (63 կգ), Արման Խաչիկյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):
Առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 21-ը: