
Փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել․ Aysor.am

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել։ Ինչպես տեղեկացնում է aysor.am-ը, տեղեկությունը տեղում աշխատող լրագրողներին հաստատել է Կարմիր խաչի ներկայացուցիչը։
Այժմ փլատակներից դուրս բերված քաղաքացուն առաջին բուժօգնությունն են ցուցաբերում տեղում։ Փրկվածի անձի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, պաշտոնական տեղեկատվությունը, հավանաբար, ավելի ուշ կլինի։
Տեղում է նաև Շտապօգնության մեքենան, որով քաղաքացուն կտեղափոխեն հիվանդանոց։