Բաժիններ՝

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունով պայմանավորված՝ օդի աղտոտվածությունը տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում

Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակը օգոստոսի 14-15-ին
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում: Այս մասին հայտնում են Շչջակա միջավայրի նախարարությունից։

Շենգավիթ համայնքի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ³:

Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ՝ կազմելով 0.215 մգ/մ³, ազոտի երկօպքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ՝ կազմելով 0.043 մգ/մ³:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031