ՀՀ քաղաքացին փորձել է Թուրքիայից ոսկի տեղափոխել Վրաստան
Վրաց-թուրքական սահմանային «Սարփի»-ի անցակետում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա զարդեր: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Տվյալների համաձայն՝ զարդերի ընդհանուր քաշը 259,25 գրամ է. ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 23 հազար 768,03 լարի։
Ըստ տեղեկության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Լ.Վ.-ի ինչպես ֆիզիկական, այնպես էլ պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր:
Գործի նյութերն ուղարկվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայություն: