Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակման գագաթնակետ է սպասվում

Վրաստանի իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի խոսքով՝ ընթացիկ և հաջորդ շաբաթվա ընթացքում կարող են կորոնավիրուսով վարակման դեպքերը հասնել գագաթնակետին։

Ըստ Չխաիձեի՝ ակնկալվում է, որ վարակման դեպքերը կնվազեն օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին։

«Եթե նայենք կորոնավիրուսով վարակվածության վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ հունիսի համեմատ նվազել է։ Եթե ​​նայենք եվրոպական երկրների վիճակագրությունը, ապա այս ալիքը կարող ենք բնորոշել որպես յոթերորդ ալիք, որը տևում է երկու ամիս»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Չխաիձեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031