Բաժիններ՝

Պայթյունից մահացած Ջեմմա Նազարյանը գնացել էր «Սուրմալու»՝ իր խանութի համար գնումներ կատարելու․ news.am

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մահացած Ջեմմա Նազարյանը Նոր Խարբերդ գյուղի բնակիչ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջեմմա Նազարյանի համագյուղացիներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի:

61-ամյա Ջեմմա Նազարյանը Նոր Խարբերդ գյուղում ուներ հագուստի խանութ եւ այդ օրը գնացել էր իր խանութի համար գնումներ կատարելու։

«Ջեմմա տատիկը գյուղում հարգանք վայելող անձնավորություն է եղել: Ոչ ոք չի հավատում, որ կյանքով լի կինը կարող է նման ցավալի դեպքի զոհ լիներ»,- ասաց համագյուղացին:

Ջեմմա Նազարյանն ուներ մեկ որդի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031