Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարների աշխատանքները հիմնականում բարդացնում են տարածքում առկա ծուխը և փլուզված շինության բեկորները․ ԱԻՆ խոսնակ

ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. դեպքի վայրում աշխատում են 57 հրշեջ-փրկարար և 10 հրշեջ տեխնիկա, ԳԾՊԾ օղակ, ԲԱՎ, ՀԱԲ, ՃԿԱԿ, ՀՓԱԿ խմբերը, Տավուշի և Շիրակի ՔՈՓ թիմերը (համապատասխանաբար 44 և 40 անձ), կամավորականներ՝ 15 հոգի «ՈՄԱ»-ից և 7 հոգի «Կարմիր Խաչից»։

«Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացի, ևս 15-ը այս պահին որոնվում է։

Հրշեջ-փրկարարների աշխատանքները հիմնականում բարդացնում են տարածքում առկա ծուխը և փլուզված շինության բեկորները, որոնք տարածքից հեռացվում են հատուկ տեխնիկայի միջոցով և սեփական ուժերով:

Հայտնաբերվել է 6 քաղաքացու դի (Միսակ Մարգարյան 1964թ., Անահիտ Մխիթարյան 1967թ., Ջեմմա Նազարյան 1960թ., Խալաթյան Անահիտ, Քոչարյան Վարդան 1960թ. և անձը չպարզված կնոջ դի մոտ 50 տ.)»,– գրում է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս