Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցական գրառում է կատարել նախօրեին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քըլըչը Twitter-ում արած գրառման մեջ մասնավորապես նշել է.
«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով»։
Քըլըչի գրառման պահին հայտնի է եղել 1 զոհի մասին:
Քըլըչը իր գրառման տակ նշել է ՀՀ ԱԳՆ-ի ու ՀՀ կողմից հատուկ ներկայացուցիչ Ռուբեբ Ռուբինյանի էջերը:
Նշենք, որ այս պահի տվյալներով՝ օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, ավելի ավելի քան 60 անձ վիրավորվել է, ևս 18-ը որոնվում են: