
«ԱԱԾ–ն ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում»․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար:
«Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում»,– ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: