Անհետ կորածների թիվը 17 է. հայտնի է 3-րդ զոհի ինքությունը
Հայտնի է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհված 3-րդ քաղաքացոի ինքնությունը: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նա 1960թ․ ծնված Ջեմմա Նազարյանն է: Անհետ կորածների թիվն այս պահի դրությամբ 17 է:
Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
3․ Մարատ Շահբազյան
4․ Սիրարփի Խաչատրյան
5․ Մարիամ Խաչատրյան
6․ Հարութ Գարաքյան
7․ Գագիկ Կարապետյան
8․ Արտավազդ Հայրապետյան
9․ Գայանե Ավետիսյան, ծնված 1965 թ․
10․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
11․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
12․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
13․ Վանիկ Ամիրխանյան
14․ Անահիտ Խալաթյան
15․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
16․ Արամ Հարությունյան
17․ Դավիթ Մխիթարյան
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։