«Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են»․ Տիգրան Արզաքանցյան

Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, թե ով իր հետ կպայքարի, ով իր գաղափարներին կողմ է, ով ուզում է պայքարել հանուն հայրենիքի, ապա «իմ հետ ճանապարհ կգա»։ Տեսանյութին կից նա գրում է․ «Ես տեսնում եմ, որ մեր երկիրը վտանգի առաջ է կանգնած, ես սիրում եմ իմ երկիրը, իմ հողն ու ջուրը և դրա համար էլ ես պարտավոր եմ պաշտպանել մեր երկիրը թուրքերից և բոլոր նրանցից, ովքեր չեն ուզում մեր երկրին խաղաղություն բերել։

Մենք բարին կերտող ենք, խաղաղության համար պայքարող ենք, իրենք չարի, ուստի իրենք իրենց պատասխանը կստանան։ Ես որոշեցի ընտրել պայքարի ճանապարհը՝ հանուն մեր հայրենիքի։

Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են, հայրենասեր հայեր կան՝ Հայաստանում և սփյուռքում, ովքեր ինձ հետ են։ Հուսով եմ, որ կդառնանք մի բռունցք, մեջք մեջքի կտանք, որ հասնենք մեր նպատակին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031