Մեծ Բրիտանիայի յոթ քաղաքներ կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ-2023»-ն ընդունելու իրավունքի համար
Անգլիայի վեց քաղաքներ եւ Գլազգոն մտել են «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման հավակնորդների կարճ ցուցակ, որը Եվրոպայի հեռարձակողների միության (ԵՀՄ) որոշմամբ 2023 թվականին կկայանա Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտարարել է Բի բի սի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, որը ԵՀՄ-ի հետ պետք է ընտրի հաղթող քաղաքը:
«Շնորհավորում ենք Բիրմինհամին, Գլազգոյին, Լիդսին, Լիվերպուլին, Մանչեսթրին, Նյուքասին եւ Շեֆիլդին: Հայտերի բազմազանությունը, որոնք ստացվել են Միացյալ Թագավորության բոլոր անկյուններից, ցնցող էր,- հայտարարել է կորպորացիայի ներկայացուցիչ Քեյթ Ֆիլիպսը:- Մենք ձգտում ենք առաջիկա մրցույթը դարձնելու հիրավի բացառիկ եւ ունակ պատշաճը հատուցելու ինչպես գեղեցիկ երկիր Ուկրաինային, այնպես էլ արժանի ներկայացնելու Մեծ Բրիտանիայի երաժշտական եւ ստեղծագործական տաղանդներին իրենց ամբողջ բազմազանությամբ»: Մրցույթն ընդունելու ցանկություն էին հայտնել Բրիտանիայի 20 քաղաքներ, որոնցից ընտրվել է յոթը, որոնք ունեն նման մասշտաբի միջոցառումների կազմակերպման առավել մեծ փորձ: Այժմ դրանք պետք է պատրաստեն ավելի մանրամասն հայտեր, որոնք կքննարկի կորպորացիան:
Հաթող կդառնա այն քաղաքը, որը կհավաքի առավելագույն թվով բալեր մի շարք ցուցանիշներով, որոնք կգնահատի Բի բի սին: Սպասվում է, որ մրցույթի անցկացման վայրը հայտնի կդառնա աշնանը: «Եվրատեսիլի» 66-րդ մրցույթում, որը տեղի ունեցավ Թուրինում, հաղթանակ տարավ ուկրաինական Kalush Orchestra հիփ հոփ խումբը՝ «Ստեֆանիա» երգով: Երկրորդ տեղը բաժին հասավ Մեծ Բրիտանիային, իսկ երրորդն՝ Իսպանիային: Ըստ ավանդույթի «Եվրատեսիլն» անցկացվում է այն երկրում, որը հաղթանակ է տարել նախորդ մրցույթում:
Ուկրաինան հայտարարել է 2023 թվականին «Եվրատեսիլն» ընդունելու պատրաստակամության մասին, սակայն ԵՀՄ-ն հայտնել է, որ մրցույթը հնարավոր չի լինի անցկացնել Ուկրաինայում մասակիցների անվտանգության ապահովման բարդությունների պատճառով: Այդ առնչությամբ ԵՀՄ-ն սկսել է բանակցություններ Բի բի սիի հետ Միացյալ Թագավորությունում մրցույթը կազմակերպելու շուրջ եւ համաձայնություն է ստացել: Մեծ Բրիտանիան «Եվրատեսիլը» կազմակերպել է ութ անգազմ՝ ավելի, քան ցանկացած այլ երկիր: Վերջին անգամ երգի մրցույթը թագավորությունում տեղի է ունեցել 1998 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: