Ուկրաինայում սկսվել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրության գործարանի շինարարությունը
Ուկրաինայում մեկնարկել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը: Այս մասին հայտնում է «Baykal Makine» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը։
«Baykal Makine» ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է, որ արդեն սկսել են կառուցել «Բայքար» գործարանը, ինչպես նաև հետազոտական կենտրոնը և առաջավոր արտադրության կենտրոնը: