Իլհամ Ալիևը խոսել է Արցախում տեղի ունեցած վերջին լարվածության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է Արցախում տեղի ունեցած վերջին լարվածության մասին, որը ադրբեջանական կողմն անվանում է «Հատուցում» պատժիչ գործողություն։ Նա ասել է, որ «հայկական կողմն հերթական անգամ ռազմական սադրանք է իրականացրել, որի արդյունքում զոհվել է ադրբեջանցի զինվորական ․․․»։

Ապա նա ասել է, որ բոլորը տեսան որ պետք է տեսնեն, որ ադրբեջանցի զինվորի արյունը անվրեժ չի կարող մնալ։ Դրա համար էլ ադրբեջանական կողմն անհապաղ ձեռնարկել է «Հատուցում» գործողությունը եւ վրեժ է լուծել ադրբեջանցի զինվորականի արյան համար։ Նա զինվորին անվանել է «շեհիդ»։ Միաժամանակ նաեւ՝ այդ գործողությամբ պատժվել է հայկական կողմը։ Այս մասին Ադրբեջանի նախագահն ասել է «Ադրբեջանական հեռուստատեսությանը» տված հարցազրույցի ընթացքում։ Նա նշել է, որ գործողությունը եղել է պատժիչ եւ տեւել է մի քանի ժամ։

«Եթե հայերը նորից նման բան անեն, պատասխանը կլինի նույնպիսին։ Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ»,- շեշտել է Ալիեւը։

Տեսանյութեր

Լրահոս